Աբու Դաբիում հավաք անցկացնող Տոլյատիի «Ակրոնը» ընկերական խաղում 2-0 հաշվով առավելության է հասել «Ռոդինա-2»-ի նկատմամբ։
«Ակրոնի» կազմում երկրորդ գոլը գեղեցիկ հարվածով խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 18 տուրերից հետո «Ակրոնը» 21 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։
Ընթացիկ մրցաշրջանում Սևիկյանը մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։