Միացյալ Նահանգներում ձնաբուքը խլել է 73 մարդու կյանք։ CBS News-ի տվյալներով՝ մահացածներից առնվազն 49-ը ուղղակիորեն կապված են փոթորկի հետ։
Մնացածը մահացել է հիվանդություններից, ավտովթարներից, սրտի կաթվածից՝ ձյունը ձեռքով մաքրելիս կամ դահուկներով սահելիս, ինչպես նաև այլ պատճառներից։
Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հայտարարել է, որ հայտնաբերվել են ցրտահարությունից ենթադրաբար մահացած 10 մարդու մարմին:
Ազգային օդերևութաբանական ծառայությունը զգուշացրել է, որ սա կարող է լինել տասնամյակների ընթացքում ամենաերկարատև ցրտերի ժամանակաշրջանը։ ԱՄՆ-ի արևելյան որոշ հատվածներում ծայրահեղ ցրտերի մասին նախազգուշացումները ուժի մեջ են մնում մինչև այսօր երեկո։
Տարվա այս եղանակի համար միջին ջերմաստիճանը կտատանվի նորմայից 15-ից 25 աստիճան ցածր։