ԱԳՆ-ում քննարկվել են Հայաստանի և Բուլղարիայի միջև քաղաքական երկխոսության, տնտեսական կապերի, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները

Հունվարի 26-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Բուլղարիայի Ազգային ժողովի Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Մանոիլ Մանեվի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հնարավորությունները։

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Բուլղարիայի միջև քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական համագործակցության, տնտեսական կապերի, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել ժողովրդավարական զարգացման ճանապարհին հանդիպող մարտահրավերների արդյունավետ հաղթահարման, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների հակազդման ուղղությամբ փոխգործակցության հարցերի շուրջ:

Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ներկայացրել է «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի իրականացման ուղղությամբ ընթացող աշխատանքներն՝ ընդգծելով հաղորդակցությունների ոլորտում Հայաստանի և Բուլղարիա միջև ստեղծվող նոր հնարավորությունները։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment