
Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սոս Ավետիսյանը և դեսպանի տիկին Տաթևիկ Բարսեղյանը մասնակցել են Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ի անունից կազմակերպված ընդունելությանը, հայտնում են դեսպանությունից։
«Դեսպանը կարճ առանձնազրույցներ է ունեցել թագավորի Ֆելիպե VI-ի, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի և արտաքին գործերի, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ»,- ասված է հաղորդագրությունում։