Աշխատավարձից հրաժարվելն այլ բան չէ, քան ստվերային ֆինանսավորում

Աշխատավարձից հրաժարվելն այլ բան չէ, քան ստվերային ֆինանսավորում

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն օրերս հայտարարեց, որ վարչապետը պետք է ստանա զրո դրամ աշխատավարձ։ 

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Համիկ Հակոբյանը, սակայն, համոզված է՝ վարչապետի կամ ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի կողմից աշխատավարձից հրաժարվելն այլ բան չէ, քան ստվերային ֆինանսավորում։

Պատգամավորը հիշեցնում է՝ օրենքով պետական պաշտոնյաներին արգելված է զբաղվել բիզնեսով։ Այս դեպքում, եթե պաշտոնյան աշխատավարձ չստանա, կմնա մեկ տարբերակ՝ ծրարային ֆինանսավորում, ինչը կոռուպցիայի ուղիղ ճանապարհ է։

«Մեր անցյալում եղել է նման դեպք, բայց դա վատ է, որովհետև ով վճարում է՝ նա էլ երաժշտություն է պատվիրում»,- ասել է նա։

Հակոբյանի խոսքով՝ հենց կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով է, որ 2018 թվականից հետո իշխանությունը գնացել է պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման ճանապարհով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment