ԼՂ-ից Հայաստան տեղափոխված 11 քաղաքացիները բուժզննում են անցել․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է

Բժիշկներից կազմված մեր բրիգադը, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել է Լեռնային Ղարաբաղից այսօր Հայաստան տեղափոխվող մեր 11 հայրենակիցներին դիմավորելու: Այս մասին գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այս պահին բոլորն անցել են բուժզննում, նրանցից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն` լրացուցիչ հետազոտության:

Մեր 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է»,- գրել է նա:

Leave a Comment