Sky News-ի հաղորդմամբ՝ Աբու Դաբիում մեկնարկել է ռուսաստանյան, ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունները: Axios հրատարակության աղբյուրները հայտարարել են, որ Աբու Դաբիում եռակողմ հանդիպման հիմնական թեման տարածքային հարցը կլինի։
ԶԼՄ-ների հարցերին պատասխանելով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատեց․ «Դոնբասի հարցը հիմնականն է։ Այն կքննարկվի և կքննարկվի այն ձևաչափով, ինչպես երեք կողմերն են դա տեսնում։ Աբու Դաբիում, այսօր եւ վաղը»։
Կրեմլի խոսնակը ևս հայտնել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը հստակ է. ուկրաինական զորքերը պետք է լքեն Դոնբասը: Սա շատ կարևոր պայման է,- Աբու Դաբիի հանդիպումից առաջ ասել է Պեսկովը: