Եվրոպան դարձել է Ուկրաինայում կոնֆլիկտը ավարտելուն տանող ճանապարհի հիմնական խոչընդոտը. Օրբան

23 Հունվարի, 2026

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը  X սոցիալական ցանցում պատասխանել է իր հասցեին ուղղված վիրավորանքներին և Վլադիմիր Զելենսկու կողմից եվրոպական երկրների հասցեին ուղղված քննադատությանը։
«Նա անցել է հանդգնության գիծը։ Այն, որ  ընտրություններից առաջ նա կրկին կենտրոնացրել է իր ուշադրությունը հունգարական կառավարության վրա և անձամբ ինձ վրա, նորություն չէ։ Սակայն զարմանալի է, որ իր ելույթում նա քննադատել է նաև բոլոր մնացած եվրոպական առաջնորդներին», — գրել է նա:

Եվրոպան դարձել է Ուկրաինայում կոնֆլիկտը ավարտելուն տանող ճանապարհի հիմնական խոչընդոտը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Շվեյցարական Die Weltwoche հանդեսի հետ հարցազրույցում։
«Խաղաղություն հաստատելու համար հիմնական խոչընդոտը Եվրոպա էր։ Եթե նրանք չաջակցեին Զելենսկու գաղափարին, ուկրաինական գաղափարին, որը կայանում է այս պատերազմը շարունակելու, դաշտում հաղթելու մեջ, մենք արդեն կհասցեինք խաղաղության համաձայնության», — ասել է նա Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։

Վլադիմիր Զելենսկին արձագանքելով Օրբանի հայտարարությանը վիրավորական արտահայտություն է օգտագործել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մասին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում ունեցած ելույթի ընթացքում։
«Մենք տեսնում ենք, որ այն ուժերը, որոնք փորձում են ոչնչացնել Եվրոպան, չեն կորցնում անգամ մեկ օր։ Նրանք ազատորեն գործում են նույնիսկ Եվրոպայում։ Յուրաքանչյուր «Վիկտոր», որը ապրում է եվրոպական գումարներից՝ միևնույն ժամանակ վաճառելով եվրոպական հետաքրքրությունները, արժանի է անպատշաճ վերաբերմունքի», — ասել է Զելենսկին ելույթի ընթացքում։

Leave a Comment