«Քեզ քո գրած գրքով ենքան պետքա տփեն, որ դու մեռնես». մեկնաբանության կապակցությամբ առերևույթ հանցանքի մասին հաղորդում

Իրավապահները շարունակում են մանրակրկիտ զննել սոցիալական ցանցերում իշխանության ներկայացուցիչների մասին գրառումները:

«Առավոտի» ունեցած տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար ուղարկվել է ֆեյսբուքում «Լրագրողը 18+ մեջբերումներ արեց Նիկոլ Փաշինյանի հեղինակած գրքից, մեջբերում եմ ․«Միևնույն է ամերիկացիք գ** են, եվրոպացիք էլ, ռուսները նույնպես» դուք, որ Ռուսաստան գնում եք, ասում եք Պուտինին՝ ինչ կարծիք ունեք իրենց մասին․ Թրամփի հետ հանդիպումներում այս մասին ասում եք․ լրագրողը՝ Փաշինյանին» խորագրով տեսանյութի ներքո արված մեկնաբանություններից մեկը:

Այս պահին այդ տեսանյութի ներքո 242 մեկնաբանություն կա: Իրավապահների ուշադրությանն է արժանացել այն մեկը, որի հեղինակը անվան սկզբնատառերով է գրանցված՝ C. B, բայց ուսումնասիրությամբ արդեն պարզվել է, որ օգտատերը հաշվառված է Արմավիրում:

«Քեզ քո գրած գրքով ենքան պետքա տփեն, որ դու մեռնես» մեկնաբանությունը իրավապահները գնահատել են այսպես «Տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կատարել է բռնություն գործադրելու հրապարակային կոչ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment