23 հունվարի 2026 – 11:18 AMT
PanARMENIAN.Net – «Հանրապետություն» կուսակցությունը կմասնակցի 2026 թ. Ազգային ժողովի ընտրություններին:
Որոշումն ընդունվել է կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստի ընթացքում: Նախընտրական շտաբը կգլխավորի կուսակցության անդամ, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանը։
Կուսակցության նախագահն է Արամ Սարգսյանը։
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսին: