Ինչ իրավիճակում է Բաքվի գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը․ դուստրը լուսանկար է հրապարակել

Ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը ընտանեկան լուսանկար է հրապարակել հոր հետ։

Հիշեցնենք՝ Վագիֆ Խաչատրյանը նախօրեին վիրահատության էր ենթարկվել։  Վիճակը գնահատվում է կայուն, կրած վիրահատության ծավալին համապատասխան։

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Բաքվի գերությունից Հայաստան են վերադարձել 4 գերիներ` Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը:

Բաքվի դատարանը Հակարի կամրջի մոտից առևանգված Վագիֆ Խաչատրյանին դատապարտել էր 15 տարվա ազատազրկման։

Հիշեցնենք, որ արցախցի Վագիֆ Խաչատրյանն առևանգվել էր 2023թ.  հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում և տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։

–00—ՍՊ

 

Leave a Comment