https://arm.sputniknews.ru/20260123/putini-ev-uitkvofi-handipumy-teghi-e-unecel-mvoskvajum-ev-tevel-e-35-zham-ushakvov-98031043.html
Մոսկվայում տեղի է ունեցել Պուտինի և Ուիտկոֆի հանդիպումը, այն տևել է 3.5 ժամ. Ուշակով
Մոսկվայում տեղի է ունեցել Պուտինի և Ուիտկոֆի հանդիպումը, այն տևել է 3.5 ժամ. Ուշակով
Sputnik Արմենիա
Մոսկվան հաստատել է իր պատրաստակամությունը` իր սառեցված ակտիվներից Խաղաղության խորհրդին հատկացնել 1 միլիարդ դոլար։ 23.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-23T08:44+0400
2026-01-23T08:44+0400
2026-01-23T08:54+0400
վլադիմիր պուտին
սթիվեն ուիտկոֆ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/06/92051995_0:0:3072:1728_1920x0_80_0_0_3cb2277c528bf2a2768f13a83065ca37.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հյուրընկալել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆին, հանդիպումը տևել է 3,5 ժամ։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։Ուշակովի խոսքով՝ կողմերը համաձայնել են այսօր Աբու Դաբիում եռակողմ բանակցություններ անցկացնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև։Նա նշել է, որ Աբու Դաբիում գտնվող ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՌԴ զինված ուժերի ԳՇ Հետախուզական հատուկ ծառայության պետ Իգոր Կոստյուկովը, որն անմիջական հրահանգներ է ստացել նախագահից։Նա հավելել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ աշխատանքային խմբից բացի, ԱՄԷ-ում նախատեսված է ամերիկյան կողմի հետ երկկողմ հանդիպում տնտեսական հարցերով։Հանդիպմանը քննարկվել է նաև Խաղաղության խորհրդի նախաձեռնությունը Գազայի հատվածի վերաբերյալ. Մոսկվան հաստատել է իր պատրաստակամությունը` իր սառեցված ակտիվներից կազմակերպությանը հատկացնել 1 միլիարդ դոլար։«Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանն անկեղծորեն հետաքրքրված է ուկրաինական ճգնաժամը քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու հարցում։ Սակայն մինչ այդ կշարունակի հետևողականորեն ձգտել մարտադաշտում հատուկ ռազմական գործողության համար սահմանված նպատակների իրագործմանը»,–ասել է Ուշակովը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/06/92051995_148:0:2879:2048_1920x0_80_0_0_7040992753758b4f01b81cbaf113efa5.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, սթիվեն ուիտկոֆ
վլադիմիր պուտին, սթիվեն ուիտկոֆ
08:44 23.01.2026 (Թարմացված է: 08:54 23.01.2026)
Բաժանորդագրվել
Մոսկվան հաստատել է իր պատրաստակամությունը` իր սառեցված ակտիվներից Խաղաղության խորհրդին հատկացնել 1 միլիարդ դոլար։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հյուրընկալել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆին, հանդիպումը տևել է 3,5 ժամ։ Ինչպես հաղորդում է
ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ուշակովի խոսքով՝ կողմերը համաձայնել են այսօր Աբու Դաբիում եռակողմ բանակցություններ անցկացնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև։
Նա նշել է, որ Աբու Դաբիում գտնվող ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՌԴ զինված ուժերի ԳՇ Հետախուզական հատուկ ծառայության պետ Իգոր Կոստյուկովը, որն անմիջական հրահանգներ է ստացել նախագահից։
«Մոսկվան և Վաշինգտոնը համակարծիք են, որ հակամարտության կարգավորումն անհնար է առանց տարածքային հարցի լուծման»,–ասել է ՌԴ նախագահի օգնականը։
Նա հավելել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ աշխատանքային խմբից բացի, ԱՄԷ-ում նախատեսված է ամերիկյան կողմի հետ երկկողմ հանդիպում տնտեսական հարցերով։
Հանդիպմանը քննարկվել է նաև Խաղաղության խորհրդի նախաձեռնությունը Գազայի հատվածի վերաբերյալ. Մոսկվան հաստատել է իր պատրաստակամությունը` իր սառեցված ակտիվներից կազմակերպությանը հատկացնել 1 միլիարդ դոլար։
«Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանն անկեղծորեն հետաքրքրված է ուկրաինական ճգնաժամը քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու հարցում։ Սակայն մինչ այդ կշարունակի հետևողականորեն ձգտել մարտադաշտում հատուկ ռազմական գործողության համար սահմանված նպատակների իրագործմանը»,–ասել է Ուշակովը։