Սենեգալցի հարձակվող Ալիուն Նդոուրը համալրել է «Արարատ-Արմենիայի» շարքերը։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
28-ամյա ֆուտբոլիստը «Արարատ-Արմենիայի» հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2028 թվականը։
Նրա նախորդ ակումբը եղել է բելգիական «Զյուլտե-Վարեգեմը»։