Հայաստանը միացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նորաստեղծ «Խաղաղության խորհրդին» առանց 1 մլրդ դոլար վճարի, որը նախատեսված է մշտական անդամության համար: ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան այս մասին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Ձեր կողմից վկայակոչվող անդամավճարը կամավոր է և վերաբերելի է կազմակերպությանը՝ դրա կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում որևէ երկրի կողմից մշտական անդամակցության ցանկություն հայտնելու պարագայում»,- հայտնեց Բադալյանը։ Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ երկրները կարող են 1 մլրդ դոլար նվիրաբերել մշտական անդամ դառնալու համար, այլ ոչ թե ունենալ սովորական երեք տարվա անդամակցություն։ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնեց, որ «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը նախատեսում է Խորհրդին անդամակցություն՝ […]