«Հայաստանը մինչ այս հնարավորինս բալանսավորված քաղաքականություն է վարել։ Հույս ունեմ, որ այդ քաղաքականությունը կշարունակենք վարել մեր գործընկերների հետ։ Մինչ այժմ այն դրական արդյունք է տվել»,- խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ բիզնես վարող երկրների նկատմամբ ԱՄՆ-ի հետ առեւտրում 25 տոկոսի մաքսատուրքի սահմանման մասին հարցին։
Անդրադառնալով ԱՄՆ նախագահի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հրավերին՝ Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ դառնալու մասին, որտեղ մասնակցության նախապայմաններից է 1 մլրդ դոլարի ներդրումը, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ հարցին վարչապետի աշխատակազմը հստակ պատասխաններ կտա․ «Կարծում եմ, տարբեր ղեկավարներին տարբեր նախապայմաններով են հրավեր ուղարկել, կարող է այդ պայմանը պարտադիր չլինել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: