Բեքհեմն արձագանքել է որդու կողմից ընտանիքի հասցեին հնչեցրած կոշտ հայտարարություններին

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, լեգենդար Դևիդ Բեքհեմն արձագանքել է իր որդու՝ Բրուքլինի կողմից ընտանիքի հասցեին հնչեցրած կոշտ հայտարարություններին։

26-ամյա Բրուքլին Բեքհեմը ծնողներին մեղադրել էր իր և Նիկոլա Պելտցի հարաբերությունները քանդելու փորձերի մեջ, թե՛ մինչև հարսանիքը, թե՛ դրանից հետո։ Նա նշել է, որ ընտանեկան մանրամասները ծնողների ցուցումով փոխանցվել են մամուլին, նաև պնդել, որ ծնողները փորձել են տապալել իր հարսանիքը։

CNBC-ին տված հարցազրույցում «Ինտեր Մայամիի» սեփականատերը հետևյալն է ասել.

«Ես փորձում եմ դաստիարակել երեխաներիս, չէ՞ որ նրանք սխալներ են գործում։ Երեխաներին թույլատրվում է սխալվել, այդպես նրանք սովորում են։ Բայց, գիտեք, երբեմն պետք է թույլ տալ նրանց անել այդ սխալները»։

Ավելի վաղ Բրուքլին Բեքհեմը գրառում էր կատարել՝ նշելով, որ ստիպված է բարձրաձայնել ճշմարտությունը, քանի որ «այլ ելք չունի»։ Նա սոցիալական ցանցերում արգելափակել է ծնողներին և կոչ արել Վիկտորիային ու Դևիդին իր հետ այսուհետ շփվել միայն փաստաբանների միջոցով։

Հիշեցնենք, որ Դևիդ և Վիկտորիա Բեքհեմները ունեն չորս զավակ՝ Բրուքլինը, Ռոմեոն, Կրուզը և Հարփերը։

Leave a Comment