Հունվարի 20-ին դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահ Ռիշար Ֆերանին։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև ամուր բարեկամության վրա հիմնված՝ Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական բնույթով դինամիկ զարգացող գործընկերությանը։
Ընդգծվել է ժողովրդավարության, սահմանադրական կարգի և իրավունքի գերակայության նկատմամբ Հայաստանի և Ֆրանսիայի համատեղ հանձնառությունը, որն ամուր հիմք է ստեղծում այս ուղություններով երկկողմ գործակցության հետագա խորացման համար։ Քննարկվել են Հայաստանի Սահմանադրական դատարանի և Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի միջև համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր։
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ընթացող զարգացումներին, այդ թվում՝ Վաշինգտոնյան համաձայնություններին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանը։
Դեսպան Խաչատրյանը գրառում է կատարել Սահմանդրական խորհրդի պատվավոր հյուրերի մատյանում՝ «Ոսկե գրքում»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: