Խաչանովի հաղթական մեկնարկը Australian Open-ում

Աշխարհի 19-րդ ռակետ, հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Մելբուրնում անցկացվող Ավստրալիայի բաց առաջնությունում։

29-ամյա թենիսիստը առաջին փուլում 4:6, 6:4, 6:3, 5:7, 6:3 հաշվով առավելության է հասել ATP-ի դասակարգման աղյուսակում 38-րդ տեղը զբաղեցնող ամերիկացի Ալեքս Միխելսենի նկատմամբ։ Մրցախաղը տևել է 3 ժամ 57 րոպե։

Երկրորդ փուլում Խաչանովը կմրցի աշխարհի 242-րդ ռակետ, ամերիկացի Նիշեշ Բասավարեդիի հետ։

Australian Open-ի մրցանակային հիմնադրամը կազմում է 74,9 միլիոն դոլար։ Հիշեցնենք, որ տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը աշխարհի 2-րդ ռակետ, իտալացի Յանիկ Սիներն է։

Leave a Comment