Կլինի՞ արդյոք ՀԱՊԿ անդամության ապասառեցում. Արտաքին հետախուզության ծառայության գնահատականը

https://arm.sputniknews.ru/20260120/klini-ardjvoq-hapk-andamutjan-apasarecum-artaqin-hetakhuzutjan-tsarajutjan-gnahatakany-97926206.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/02/25587448_90:0:1511:1066_1920x0_80_0_0_eedcb51780ae9be6e7d311f51ba4a081.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), արտաքին հետախուզության ծառայություն

հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), արտաքին հետախուզության ծառայություն

Բաժանորդագրվել

Ծառայության գնահատականը Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների մասով չի տարբերվել անցյալ տարվա գնահատականից։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության «ապասառեցում», ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա։ Այս մասին ասվում է Արտաքին հետախուզության ծառայության տարեկան զեկույցում։

«Սա շարունակում ենք գնահատել որպես տարածաշրջանային անվտանգային կառույցի հեղինակության մարտահրավեր և հետևությունների աղբյուր կառույցի մյուս անդամ պետությունների համար»,– ասված է զեկույցում։

Նշվում է, որ այս տարի ծառայության գնահատականը Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների մասով չի տարբերվել անցյալ տարվա գնահատականից։

Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։

2025 թվականի դեկտեմբերի 27-ին Բիշքեկում ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո Վլադիմիր Պուտինն ընդգծեց, որ Հայաստանի դիրքորոշումը երկրի ինքնիշխան ընտրությունն է, ինչը կազմակերպությունում հարգում են։

Leave a Comment