Հայաստանի Արտաքին հետախուզական ծառայությունը գրեթե անհավանական է համարում 2026-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբեր մասշտաբների ռազմական էսկալացիան։ Այս մասին ասված է Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ Ծառայության տարեկան զեկույցում։ «2025-ին ինտենսիվորեն շարունակված երկկողմ բարձրաստիճան բանակցությունների, ինչպես նաև օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ակտիվ ներգրավմամբ ձեռք բերված Վաշինգտոնյան հռչակագրի և «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրման արդյունքում զգալիորեն նվազել է ռազմական էսկալացիայի և բարձրացել խաղաղ կարգավորման հավանականությունը։ Նշված և ուղեկցող գործընթացների ու տվյալների համապարփակ վերլուծության արդյունքում գրեթե անհավանական ենք համարում 2026-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական մտադրությամբ պայմանավորված տարբեր մասշտաբների ռազմական էսկալացիան։ Քիչ հավանական ենք համարում նաև […]