Ի պաշտպանություն «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի, որն արդեն 11-րդ օրն է հացադուլի մեջ է, նրա աջակիցներն այսօր բողոքի ցույց անցկացրին մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց:

AntiFake.am team holds a protest action demanding the urgent transfer of political prisoner Narek Samsonyan to a medical facility due to health complications caused by the 11th day of his hunger strike near the office of the Human Rights Defender in Yerevan, Armenia
Նրանք դժգոհում էին ՄԻՊ-ի լռությունից՝ հայտարարելով, որ լռությունը հավասարազոր է հանցակցության: Ի դեպ, Նարեկ Սամսոնյանի հացադուլի 11 օրերի ընթացքում ՄԻՊ գրասենյակից որեւէ մեկը չի տեսակցել Սամսոնյանին:
Այսօր Սամսոնյանի եւ Սաղաթելյանի աջակիցները ՄԻՊ գրասենյակի աստիճաններին էին դրել խորհրդանշական 11 օրվա ուտելիք՝ Նարեկի չկերած ուտելիքը, եւ առաջարկեցին ՄԻՊ աշխատակազմին իրենց ընդմիջման ժամին օգտվել այդ ուտելիքից:
ՄԻՊ խոսնակ Արթուր Ասլանյանը ցուցարարների հետ հանդիպման իջավ ու տեղեկացրեց, որ ՄԻՊ-ը պատրաստ է երեք հոգու քննարկման հրավիրել, լսել նրանց պահանջները: ՄԻՊ-ի հետ հանդիպման գնացին Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանն ու եւս երկու հոգի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: