Սիրիայի կառավարական ուժերը վերահսկողություն են հաստատել հյուսիսային շրջանների ռազմավարական օբյետկների նկատմամբ

Սիրիայի կառավարական ուժերը երեկ շարունակել են առաջխաղացումը քրդերի կողմից վերահսկվող հյուսիսային շրջաններում՝ չնայած ԱՄՆ-ի կոչերին դադարեցնելու գրոհները․ գրում է Reuters-ը։

Պետական ​​լրատվամիջոցները հայտնել են, որ բանակը գրավել է հյուսիսային Թաբքա քաղաքը և վերահսկաղություն հաստատել դրան հարակից 2 ամբարտակի նկատմամբ։

Սիրիայի քրդական իշխանությունը չի ընդունել քաղաքի և ռազմավարական օբյեկտների նկատմամբ վերահսկողության կորուստը, և պարզ չէ, թե արդյոք մարտերը դեռ շարունակվո՞ւմ են։

Leave a Comment