Էլինա Ավանեսյանը չի մասնակցի Australian open-ին

Հունվար 17,2026 13:40

Հայաստանի լավագույն թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը չի մասնակցի վաղը Մելբուռնում մեկնարկող Մեծ սաղավարտի 2026 թվականի առաջին մրցաշարին՝ Australian Open-ին։

Մարզուհին, որ անցած մրցաշրջանում ուսի վնասվածքի պատճառով չէր մասնակցել մի ամբողջ շարք մրցումների, ապաքինվում էր եւ հընթացս պատրաստվում նաեւ Ավստրալիայի բաց առաջնությանը։ Սակայն, մեր տեղեկություններով, վերականգնման գործընթացը ամբողջությամբ դեռ չի ավարտվել, եւ Էլինան որոշել է չմեկնել Ավստրալիա։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment