ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News
Բաքվում պահվող 20 հայ ունենք, Կարեն Ավանեսովի հայրենադարձումը ևս պետք է քննարկվի։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը։
«Ադրբեջանական կողմը չէր հայրենադարձի 16-ի դատավարության մասնակցիներին, քանի որ դեռ պետք է լինի դատավճիռ լինի, և հասարակությունը բացասական կարձագանքեր, եթե չավարտված դատական ակտով մասնակիցը հայրենադարձվեր։ Ընտրությունը պետք է կատարվեր 7 գերիների միջև։ Գերիների առողջական վիճակը ևս ֆակտոր է։ Եթե որոշվել է, որ պետք է 5 անձ հայրենդարձվեն, անձի խոցելիությունը ստիիպում է, որ նա ցուցակում ստանա առաջնահերթություն»,-ասաց Սահակյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
—00—ՄԱ