Ռուսականին իբր գերազանցող ամերիկյան փառաբանված զենքի մասին – Live News

Նիգերիայի ուղղությամբ ԱՄՆ-ի արձակած հրթիռներից չորսը չեն պայթել:

Ինչպես գրել է ամերիկյան «The Washington Post» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, Նիգերիայում «Իսլամական պետության» օբյեկտների ուղղությամբ ԱՄՆ-ի արձակած 16 «Tomahawk» թևավոր հրթիռներից չորսը չեն պայթել:

Նիգերիայի պաշտոնյաները թերթին ասել են, որ հրթիռներից մեկն ընկել է բնակելի տան վրա, ևս երկուսը՝ դաշտում: Չորրորդը հայտնաբերվել է անտառում: Պատճառները, թե ինչու արձակված հրթիռների մեկ քառորդը չի պայթել, պարզ չեն:

 

ԱՄՆ-ի ԶՈւ Աֆրիկյան հրամանատարությունը Նիգերիայում ահաբեկիչների անկլավներին հարվածելու մասին հայտնել է 2025 թվականի դեկտեմբերի 25-ին։  Գործողությունն այնտեղ հաջող են գնահատել։ Դե, 16-ից 12-ը երևի հասել թիրախին, դրանով գոհացել են, իսկ մնացած 4-ի վերաբերյալ որոշել են լռել:

 

Թերթը բացահայտել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սուտը.

«Երբ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Սուրբ Ծննդյան գիշերը Նիգերիայի ուղղությամբ ԱՄՆ-ի օդային հարվածների մասին, նա ասաց, որ իր նոր վերանվանված ռազմական գերատեսչությունը (նախկինում ՆԱՏՕ, այժմ՝ պատերազմի նախարարություն.- Ա. Հ.) «շատ հիանալի հարվածներ»

է հասցրել «ԻԼԻՊ-ի ահաբեկչական տականքներին»:

 

Սակայն այդ գիշեր արձակված 16 «Tomahawk» հրթիռներից չորսի մարտագլխիկները, ըստ երևույթին, չեն պայթել, ըստ Նիգերիայի պաշտոնյաների, վերլուծաբանների և լուսանկարների, որոնց հետ ծանոթացել է «The Washington Post»-ը: Տեղի բնակիչները հայտնել են, որ չպայթած զինամթերքից մեկն ընկել է Նիգերիայի հյուսիս- արևմուտքում գտնվող Ջաբո գյուղում գտնվող սոխի դաշտի վրա այն ժամանակ, երբ մյուսը հարվածել է Օֆե քաղաքում գտնվող բնակելի շենքերին՝ մոտ 300 մղոն դեպի հարավ: Նահանգի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ երրորդ «Tomahawk»-ը վթարի է ենթարկվել Օֆեյից ոչ հեռու գտնվող գյուղատնտեսական դաշտում, իսկ չորրորդը նիգերիական ոստիկանությունը հայտնաբերել է Զուգուրմեյում գտնվող անտառում, 120 մղոն դեպի հյուսիս»,- գրել է ամերիկյան թերթը:

 

«The Washington Post»-ի տեղեկացմամբ, «Մնացած հրթիռների թիրախն ու դրանց հասցրած վնասը մնում են անհասկանալի, իսկ ԱՄՆ-ի պաշտոնյաներն ու վերլուծաբանները կասկածի տակ են դնում դրանց արդյունավետությունը»: Նշելով այս մասին, թերթը հավելել է, որ առաջին հարվածները ցույց տվեցին Արևմտյան Աֆրիկայում ամերիկյան հետախուզության և զինվորականների հնարավորությունների սահմանները:

 

Ինչպես Սպիտակ տունը, այնպես էլ ԱՄՆ-ի պատերազմի նախարարությունը չեն պատասխանել «The Washington Post»-ի հարցերին՝ թե՛ չպայթած «Tomahawk»-երի, թե՛ սպանված զինյալների թվի և պատկանելության մասին, որոնք, ըստ որոշ տեղեկությունների, ԻԼԻՊ-ի անդամներ չեն եղել:

 

Հիշում եք Նիկոլ հայադավի և իր ոհմակի կեղծիքները, զրպարտչական բնույթի չարախոսությունները Հայաստանին Ռուսաստանի տված «Իսկանդեր» օպերատիվ- մարտավարական համալիրների, դրանց հրթիռների վերաբերյալ: Հիմա նրանք, բերանները ջուր առած, լռում ու չտեսնելու են տալիս «Tomahawk»-երի վերաբերյալ նույնիսկ ամերիկյան մամուլի հրապարակումները…

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Leave a Comment