Ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների 4-րդ խաղափուլը

Ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների 4-րդ խաղափուլը:

♟️ Տղամարդկանց առաջնությունում այսօր հաղթանակ են տարել Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը և Մամիկոն Ղարիբյանը:

🤝 Արթուր Դավթյան — Զավեն Անդրիասյան և Արամ Հակոբյան — Էմին Օհանյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

🤩 4-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Զավեն Անդրիասյանը և Մանուէլ Պետրոսյանը, ովքեր ունեն 3 միավոր:

♟️ Կանանց առաջնությունում այսօր հաղթանակ են տարել Աննա Խաչատրյանը, Մարիամ Ավետիսյանը և Անի Ավետիսյանը:

🤝 Անգելինա Միրաքյան — Նվարդ Հայրապետյան և Անահիտ Մկրտչյան — Սոնա Կրկյաշարյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

🤩 4-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Անահիտ Մկրտչյանը և Անի Ավետիսյանը, ովքեր ունեն 3.5 միավոր:

⚡️ Աստղիկ Հակոբյանը ունի 3 միավոր:

5️⃣ 5-րդ խաղափուլը կմեկնարկի վաղը՝ ժամը 15:00-ին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment