Վաշինգտոնը հնարավորություն չունի գոնե ոչ բացահայտ տարածաշրջանային կոալիցիա կազմելու Իրանի դեմ. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«Մերձավոր Արևելքի տարածաշրջանում կարծես թե չկա ոչ մի երկիր, որը ցանկանում է, որպեսզի ԱՄՆ-ը հարձակում իրականացնի Իրանի նկատմամբ. շատ երկրներ՝ այդ թվում Սաուդյան Արաբիան, նույնիսկ հայտարարել են, որ չեն տրամադրի իրենց օդային և ցամաքային տարածքը հնարավոր ռազմական գործողության համար։

Այս առումով ստեղծվել է մի «յուրահատուկ» իրավիճակ, երբ Վաշինգտոնը հնարավորություն չունի գոնե ոչ բացահայտ տարածաշրջանային կոալիցիա կազմելու Իրանի դեմ կամ օգտվելու տարածաշրջանային իր դաշնակիցների հնարավորություններից և դրա դիմաց՝ իրանական պատասխան հարվածի տակ չդնելու նրանց։

Կարծում եմ՝ սա է նաև պատճառներից մեկը, որ նախագահ Թրամփն այսքան երկար և դժվարությամբ է որոշում ընդունում։

Սա ամենին չի նշանակում, թե ռազմական հարձակման վտանգն ամբողջովին չեզոքացված է, այն միանշանակ գոյություն ունի և բավական բարձր է, սակայն ակնհայտ է, որ դրա համար երկու շատ կարևոր պայման բացակայում է՝ հողի վրա այլևս չկան ցույցեր ու խժդժություններ Իրանում և չկան ԱՄՆ-ին օգնելու պատրաստ տարածաշրջանային դաշնակիցներ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment