Սպիտակ տուն. ԱՄՆ-ի և Դանիայի միջև Գրենլանդիայի հարցով հանդիպումները կանցկացվեն յուրաքանչյուր երկու-երեք շաբաթը մեկ

Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-Դանիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումները կանցկացվեն յուրաքանչյուր երկու-երեք շաբաթը մեկ։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է։

Հունվարի 14-ին Դանիայի և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարներ Լարս Լոկկե Ռասմուսենը և Վիվիան Մոտցֆելդտը Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

«Դա լավ հանդիպում էր։ Եվ այս հանդիպման ժամանակ կողմերը իսկապես համաձայնության եկան ստեղծել մարդկանցից բաղկացած աշխատանքային խումբ, որը կշարունակի Գրենլանդիայի ձեռքբերման վերաբերյալ տեխնիկական բանակցությունները։ Ինչպես ինձ ասացին, այդ բանակցությունները տեղի կունենան յուրաքանչյուր երկու-երեք շաբաթը մեկ։ Այսպիսով, վարչակազմը մտադիր է շարունակել բանակցությունները դանիացիների և Գրենլանդիայից ժամանած պատվավոր պատվիրակության հետ», – ասել է նա։ «Սակայն նախագահը հստակ սահմանել է իր առաջնահերթությունները։ Նա ցանկանում է, որ Միացյալ Նահանգները ձեռք բերեն Գրենլանդիան։ Նա կարծում է, որ դա մեր ազգային անվտանգության շահերից է բխում», – հավելել է Լիվիտը։

Leave a Comment