Թրամփը հնարավոր է համարել Իրանի նկատմամբ գործողությունների բոլոր տարբերակները


Միջազգային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Իրանի նկատմամբ գործողությունների բոլոր տարբերակները։

Սպիտակ տնից հաղորդում են, որ ԱՄՆ նախագահը ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը․

«Ճշմարտությունն այն է, որ միայն Թրամփը գիտի, թե ինչ է անելու, եւ խորհրդականների շատ-շատ փոքր խումբը գիտի նրա մտքերի ընթացքի մասին», — ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լեւիտը: Միևնույն ժամանակ, նա հրաժարվել է հաստատել տեղեկությունն այն մասին, որ Իսրայելի վարչապետը դիմել է ամերիկյան առաջնորդին՝ խնդրելով հետաձգել հարձակումը Իսլամական Հանրապետության վրա:

Սակայն Սպիտակ տան մամուլի քարտուղարը հաստատել է Բենյամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև խոսակցության փաստը: Միևնույն ժամանակ, Լևիտի խոսքով, ԱՄՆ վարչակազմը Թեհրանին տեղեկացրել է Իրանում բողոքի ակցիաների մասնակիցների մահապատիժների դեպքում լուրջ հետևանքների մասին:


Leave a Comment