Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավարի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին, որն ավարտում է գործունեությունը մեր երկրում։
Վարչապետը բարձր է գնահատել ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում և կարևորել նրա դերը խաղաղության և կայունության ամրապնդման գործում։
Մարկուս Ռիտերը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ նշելով ՀՀ Կառավարության հետ ձևավորված սերտ երկխոսության փաստը։
Վարչապետ Փաշինյանը Մարկուս Ռիտերին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: