ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Այսօր ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի ծննդյան օրն է:
Վ. Ասատրյանը Զինված ուժերի սպայական դարբնոցի ամենակայացած, պատրաստված դեմքերից էր, սպայի ու հրամանատարի լավ տեսակ և օրինակ:
Վերջինս ուներ զինվորականին ու սպային հատուկ բոլոր կարևոր հատկանիշները, ու շատ անսովոր է նրա մասին անցյալով խոսել:
Հիշատակդ վառ լավ մարդ, իսկական հրամանատար:
Հավերժ փառք ու խոնարհում»:
—00-ՄԱ