ԱՄՆ-ն կարող է 25% մաքսատուրք սահմանել Հայաստանի նկատմամբ Իրանի հետ առևտրի համար․ OC Media

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ «բիզնես վարող ցանկացած երկրի» համար նոր` 25% մաքսատուրքի սահմանման մասին՝ երկրում շարունակվող լայնածավալ հակակառավարական բողոքի ցույցերի ֆոնին․ գրում է OC Media-ն։

Կան հաղորդագրություններ Իրանում ցուցարարների նկատմամբ բռնությունների մասին, որոնք հանգեցրել են հարյուրավոր զոհերի և հազարավոր ձերբակալությունների։

Ցուցարարների դեմ ուժի կիրառման ֆոնին ԱՄՆ-ն հրապարակավ զգուշացրել է Թեհրանին հետագա «մահացու հարվածի» մասին, իսկ Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ի միջամտությամբ։

Հայաստանը, որը 2024 թվականին ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ-ի հետ և նաև լավ կապեր ունի հարևան Իրանի հետ, հավանաբար կտուժի նոր սահմանված մաքսատուրքերից։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հրաժարվել է մեկնաբանություն տալ OC Media-ին այն մասին, թե Հայաստանը պաշտոնապես տեղեկացվե՞լ է արդյոք մաքսատուրքերի մասին՝ առաջարկելով հարցումներն ուղղել Արտաքին գործերի նախարարություն: OC Media-ն կապ է հաստատել Արտաքին գործերի նախարարության հետ և սպասում է պատասխանի:

Ե՛վ ԱՄՆ-ն, և՛ Իրանը մեծ առևտրային ավելցուկներ ունեն ՀՀ-ի հետ, քանի որ ՀՀ-ն ավելի շատ է ներմուծում, քան արտահանում այդ երկրներ։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2025 թվականին Հայաստանից ԱՄՆ արտահանումը կազմել է 46 միլիոն դոլար, մինչդեռ ներմուծումը, ըստ ծագման երկրների, կազմել է 269 միլիոն դոլար։

Ի տարբերություն դրա՝ Իրանի հետ առևտուրը զգալիորեն ավելի բարձր էր. արտահանումը հասել է 83 միլիոն դոլարի, իսկ ներմուծումը, ըստ ապրանքների ծագման երկրի, կազմել է 615 միլիոն դոլար։

Այնուամենայնիվ, երկուսն էլ չեն կազմում երկրի արտահանման զգալի մասը՝ համապատասխանաբար կազմելով ընդհանուրի ընդամենը 0.5%-ը և 0.8%-ը։

Նախկինում՝ 2025 թվականի ապրիլին, ԱՄՆ-ն 10% հարկ էր սահմանել Հայաստանից, Ադրբեջանից և Վրաստանից ներմուծվող ապրանքների համար՝ որպես աշխարհի գրեթե բոլոր երկրների համար նոր մաքսատուրքերի մաս։

Leave a Comment