Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ներողություն է խնդրել «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորից և նախագահ Ֆլորենտինո Պերեսից՝ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ հանդիպման ժամանակ գրանցված միջադեպի համար։
Այդ խաղում «Ատլետիկոն» պարտվել էր 1:2 հաշվով: Հանդիպման ընթացքում Սիմեոնեն բղավել էր Վինիսիուսի ուղղությամբ։
«Ֆլորենտինոն քեզ դուրս կշպրտի, հիշի՛ր խոսքերս»,-ասել էր Սիմեոնեն:
81-րդ րոպեին, երբ բրազիլացին լքում էր խաղադաշտը, արգենտինացի մասնագետը ժեստերով դիմել էր ֆուտբոլիստին՝ մատնացույց անելով տրիբունաներն ու ականջը:
«Ես ներողություն եմ խնդրում նախագահ Ֆլորենտինո Պերեսից և Վինիսիուսից: Այն, ինչ ես արեցի խաղադաշտում՝ պահի ազդեցության տակ, սխալ էր»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում L’Europe-ը: