Պապոյանը գործարարների հետ քննարկել է Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորությունները

Պապոյանը գործարարների հետ քննարկել է Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորությունները

Հունվարի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ, տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ ավելի քան երեք տասնյակ գործարարների և ներդրողների հետ։ Այդ մասին  հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։

Նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունը հետևողականորեն առաջ է տանում սահմանների ապաշրջափակման օրակարգը և լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններ։

 «Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի սահմանամերձ հատվածներում ստեղծվեն որոշակի լոգիստիկ կարողություններ՝ մասնավորապես մաքսային պահեստներ, մաքսային տերմինալներ և լոգիստիկ կենտրոններ», – ընդգծել է նախարարը։

 Նա նաև անդրադարձել է պետական աջակցության այն գործիքակազմին, որոնցից կարող են օգտվել ընկերությունները՝ նման ծրագրերի իրականացման և ներդրումային նախաձեռնությունների զարգացման նպատակով։

Հանդիպման ընթացքում նախարար Գևորգ Պապոյանը պատասխանել է մասնակիցների հարցերին, ներկայացրել պարզաբանումներ և անդրադարձել գործարար համայնքին հուզող մի շարք թեմաների։

Leave a Comment