«Այսուհետ իրենց երկար լեզուները թող մտցնեն…». Մեդվեդևի անպարկեշտ գրառումը ԱՄՆ հասցեին

Ռուսաստանի
Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ
Վենեսուելայում ԱՄՆ գործողություններից հետո ամերիկյան էլիտաները պետք է «ճանաչեն
Ռուսաստանի գործողությունների իրավաչափությունը հատուկ ռազմական գործողության
ընթացքում»։

 

Համապատասխան
գրառումը նա հրապարակել է իր Telegram-ալիքում՝ օգտագործելով  անպարկեշտ բառամթերք Միացյալ Նահանգների
հասցեին։

 

«Այսուհետ
ամերիկյան էլիտաները՝ թե՛ հանրապետական, թե՛ դեմոկրատական, պետք է ընդմիշտ իրենց
երկար լեզուները մտցնեն իրենց ռախիտ հետույքները»,- գրել է Մեդվեդևը Telegram-ում։

 

Մեդվեդևը
նաև ենթադրել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարող է դառնալ «նոր
լատինաամերիկացի Մանդելա», եթե նրան ազատ չարձակեն։

 

 

 

Leave a Comment