Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը (բուք) դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Սպիտակի ոլորանները փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ապարանի, Արագածի, Արթիկի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Արմավիրի և Արագածոտնի մարզերում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Արագածի, Հրազդանի, Աբովյանի, Եղվարդի, Սևանի, Գավառի, Մարտունու, Դիլիջանի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ամասիայի, Ջերմուկի և Ելփինի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Բաղրամյանի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններին՝ ձնախառն անձրև։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: