Կարեն Շաքարյանին զրկել են «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից – Live News

Գեներալ-մայոր Կարեն Շաքարյանը զրկվեց «Արցախի հերոսի» կոչումից։ Համապատասխան հրամանագիրն այսօր ստորագրել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը։ Ասյ մասին տեղեկացնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։

«Ղեկավարվելով «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի եզրակացությունը՝ որոշում եմ.

  1. Կարեն Շահենի Շաքարյանին զրկել «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից:
  2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ 

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

2026թ հունվարի 9

ՆՀ-1-Ա»,- նշված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ գեներալը մասնակցել էր Փաշինյանի գլխավորած ուխտերթին և հայտարարել, որ կիսում է նրա առաջ քաշած օրակարգը։

Leave a Comment