9 հունվարի 2026 – 16:29 AMT
PanARMENIAN.Net – ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը, արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին իր հնարավոր նոր նշանակման վերաբերյալ, նշել է, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
«Տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»,-ասել է նա, հայտնում է Factor.am-ը:
Ավելի վաղ 168.am-ն էր գրել, թե հնարավոր է, որ նա նշանակվի կամ Գլխավոր դատախազ, կամ ՆԳ նախարար։
«Ես տեղյակ չեմ այդպիսի քննարկումից։ Եթե առաջարկ լինի, այդ ժամանակ էլ կպատասխանեմ»,-ասել է Քյարամյանը։
Արգիշտի Քյարամյանը 2018-ից հետո մի շարք առանցքային պաշտոններ է զբաղեցրել, եղել ՊՎԾ պետ, ԱԱԾ տնօրեն, ՔԿ նախագահ։