Ուղևորը ծեծի է ենթարկել ավտոբուսի վարորդին․ Նա տեղափոխվել է բուժհաստատություն

Ուղևորը ծեծի է ենթարկել ավտոբուսի վարորդին․ Նա տեղափոխվել է բուժհաստատություն

9 հունվարի 2026 – 16:27 AMT

PanARMENIAN.Net – Հունվարի 9-ի մոտավորապես ժամը 10:00-ին ուղևորը ծեծի է ենթարկել ավտոբուսի վարորդին, վերջինս տեղափոխվել է բուժհաստատություն, հայտնում է «Երևան տրանսպորտ» ՓԲԸ-ն:

Դեպքը տեղի է ունեցել Թամանցիների փողոցում՝ թիվ 16 երթուղու վերջնակետում, երբ վարորդը հաց էր ուտում:

«Երևան ավտոբուս» ՓԲ ընկերությունը տեղեկացրել է, որ վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և Շտապօգնության ծառայության մեքենայով տեղափոխվել է բուժհաստատություններից մեկը։ Վարորդը դիմել է wստիկանություն։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն խստորեն դատապարտում է հանրային տրանսպորտի բնականոն գործունեությունը խոչընդոտող այս և նմանօրինակ ցանկացած միջադեպ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Leave a Comment