– Ալեն Սիմոնյանը, իհարկե, պետք է հասներ նրան, որ տղաների նկատմամբ իրականացվեր բռնաճնշում: Նարեկն ու Վազգենն այսօր Նիկոլի բանդայի պատանդներն են, որովհետեւ ՀՀ քաղաքացիներ են: Նրանք ոչ մի քրեաիրավական արարք չեն արել: Իրենք պատժվում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը հայտնելու համար,- այսօր «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի գործով դատական նիստից առաջ լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Պատգամավորը պատմեց, որ գործի շրջանակներում, Նարեկ Սամսոնյանին ձերբակալելու համար նրա տուն դիմակներով մտած իրավապահները ահաբեկել են Նարեկի անչափահաս երեխաներին. «Հոգեբանական բռնության ենթարկելով երեխաներին, դեռ հետո կերեւա՝ ինչ հոգեբանական խնդիրների առաջ են կանգնելու, բայց Նիկոլ Փաշինյանը հենց այդ տեսարաններն է պատվիրել»:
Լրագրողի հարցին՝ որքանով է արդարացված հայհոյանքը եթերից, ի պատասխան՝ պատգամավորն ասաց. «Երբ խոսում ենք հայհոյանքի մասին, պետք է հիշենք՝ով է այդ հայհոյանքը բերել ՀՀ հասարակաքաղաքական դաշտ: Նիկոլը, որ Ազգային ժողովում հայհոյում է ընդդիմադիր պատգամավորներին, մենք դա մոռացե՞լ ենք: Մոռացե՞լ ենք՝ իրեն ոնց է պահում այդ ԱԺ նախագահի աթոռին վեր ընկած Ալենը. քաղաքացու վրա թքում է , գերիներն իր համար մեռած են, իր թիկնապահներին հանձնարարում է՝ կին լրագրողներին բռնության ենթարկեն ու դուրս են շպրտում Ազգային ժողովից… »:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: