Արաղչին բացառել է Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հնարավորությունը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերի հետևում կանգնած են Իսրայելն ու Միացյալ Նահանգները։

Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նա նշել է, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը պաշտոնապես հայտարարել են իրենց մասնակցության մասին այս անկարգություններին։

«Նրանք փորձում են խաղաղ բողոքի ցույցերը վերածել անկարգությունների։ Սա հաստատվում է ԱՄՆ-ի և Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ հայտարարություններով»,- ասել է նա։

Նախարարի խոսքով՝ «հունիսին Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները ձախողվել են»։

Արտգործնախարարն ընդգծել է, որ Իրանի վրա ԱՄՆ-ի կամ Իսրայելի հարձակման հավանականություն չկա։ Նա նաև զգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին. «Եթե նրանք կրկին նման հարձակում իրականացնեն, կրկին կպարտվեն»։

Leave a Comment