Անժամկետ հացադուլ եմ սկսում այս խայտառակության շարունակականության դեմ. Նարեկ Սամսոնյան

Երեւան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում նախագահող դատավոր Մանվել Շահվերդյանն այսօր որոշեց «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի խափանման միջոց կալանքը երկարաձգել եւս երեք ամսով:

Դատարանի որոշման հրապարակումից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարեց, որ անժամկետ հացադուլ է  սկսում այս խայտառակության շարունակականության դեմ:

– Ուրեմն ոչ մեկ չասի՝ չէ: Թող չէ ասեն նրանք, որոնք կզում են, երբ մի թեթեւ վախ է  լինում իրենց բռնելու,- հայտարարեց Նարեկ Սամսոնյանը:

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա: 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment