9 հունվարի 2026 – 16:05 AMT
PanARMENIAN.Net – Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավորՄանվելՇահվերդյանի նախագահությամբ, որոշել է 3 ամիսով երկարաձգել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը։
Նարեկ Սամսոնյանը դատարանում ասել է, որ անժամկետ հացադուլ է հայտարարում, գրում է Aysor.am-ը:
«Հայտարարում եմ անժամկետ հացադուլ՝ այս խայտառակության շարունակականությունը դադարեցնելու պահանջով»,- ասել է նա։
Մեղադրող դատախազը, միջնորդելով Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, հիմքում դրել էր նրան ազատության մեջ գտնվելու դեպքում հնարավոր փախուստի վտանգը։
Իր ելույթում Վազգեն Սաղաթելյանը նշել է, որ նման մեղադրանքն անձնական արժանապատվությունը նվաստացնող է համարում։
«Դա բացառված բան է, ես ո՛չ փախել եմ, ո՛չ էլ պատրաստվում եմ փախչել»,- ասել է Սաղաթելյանը։
«Իմնեմնիմի» փոդքաստի հեղինակները ձերբակալվել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա։