Արձանագրելով, որ եկեղեցու կամայական կառավարումը հանգեցրել է հոգևոր կյանքի խաթարմանը, հայտարարում ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման մասին. տեսաուղերձում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտարարել է, որ ճանապարհային քարտեզ են ստեղծել, որով «բարենորոգելու են» Եկեղեցին ու հեռացնելու են Գարեգին Երկրորդ կաթողիկոսին։ Փաշինյանը կոչ է անում հանրությանը միանալ իրենց։
Հայտարարության տակ ստորագրել են ինքը, նաև իր կողմն անցած 10 եպիսկոպոսները։