Ռուբիոն հայտարարել է, որ Վենեսուելան չի դառնա ԱՄՆ-ի դեմ պլացդարմմասին – Armenia Today

Վենեսուելան չի լինի այն երկիրը, որտեղ Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը կարող են տեղակայել իրենց գործողությունների ղեկավարման կենտրոնները, NBC News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ Վենեսուելան վերածվի օպերատիվ կենտրոնի Իրանի, Ռուսաստանի, Հեզբոլլահի, Չինաստանի կամ Կուբայի հետախուզական գործակալությունների համար, որոնք փաստացի ղեկավարում են երկիրը։ Սա չի կարող շարունակվել», – ընդգծել է նա։

Ռուբիոն հավելել է, որ Վենեսուելան չպետք է «ողողվի» Կոլումբիայի թմրանյութերով և տարբեր հանցագործ խմբավորումների անդամներով։ Միայն այդ դեպքում, նրա խոսքով, կփոխվեն ԱՄՆ-ի հարաբերությունները Վենեսուելայի հետ։

Ավելի վաղ Ռուբիոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ի գործողությունները Վենեսուելայի դեմ «իրավապահ մարմինների իրականցրած երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օպերացիա է», այլ ոչ թե ներխուժում։

ԱՄՆ-ն հունվարի 3-ին հարվածներ էր հասցրել Վենեսուելային, այդ թվում՝ մայրաքաղաք Կարակասին: Գործողության ընթացքում ԱՄՆ հատուկջոկատայինները ձերբակալել էին Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլյա Ֆլորեսին, նրանց դուրս էին բերել երկրից ու ԱՄՆ-ում մեղադրանք առաջադրել: Մադուրոյին մեղադրում են մի քանի ծանր հանցագործությունների մեջ, որոնք պաշտոնական ձևակերպմամբ կապվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության և զինված խմբավորումների հետ։ ՌԴ ԱԳՆ-ն կոչ էր արել ԱՄՆ ղեկավարությանն ազատ արձակել Մադուրոյին և նրա կնոջը։

Leave a Comment