Անահիտ Մանասյանն Ամանորի տոների կապակցությամբ այցելել է Մարի Իզմիրլյանի անվան հաստստություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Ամանորի տոների կապակցությամբ այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մարի Իզմիրլյանի անվան խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություն` շահառուներին շնորհավորելու և նրանց հետ տոնական տրամադրությունը կիսելու նպատակով, այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։

«Այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը շրջայց է կատարել հաստատության տարածքում, ծանոթացել շահառուների առօրյային, զարգացման և խնամքի ծրագրերին, ինչպես նաև ուսումնասիրել հաստատության կենսապայմանները։

Անահիտ Մանասյանը տոնական տրամադրությունը կիսել է շահառուների հետ, ջերմ շփում ունեցել նրանց հետ՝ հանձնելով Ամանորի առթիվ խորհրդանշական նվերներ։

Մարդու իրավունքների պաշտպանը, որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, հատուկ ընդգծում է հաշմանդամություն ունեցող անձանց համար պետության կողմից համայնքահեն ծառայությունների տրամադրման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու, կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և համակարգված մոտեցում որդեգրելու կարևորությունը»,-ասված է հաշորդագրության մեջ։

Leave a Comment