Զբոսաշրջիկները պարտավոր կլինեն վճարել 2 եվրո Հռոմի Տրևի շատրվանը մոտիկից տեսնելու համար

30 Դեկտեմբերի, 2025

Հռոմում զբոսաշրջիկները շուտով պարտավոր կլինեն վճարել 2 եվրո մուտքի վճար, եթե ցանկանում են մոտիկից տեսնել հայտնի Տրևի շատրվանը: Քաղաքային պաշտոնյաները հույս ունեն, որ սա նաև կնվազեցնի զբոսաշրջիկների հոսքը, հաղորդել է BBC-ն։

«Հուշարձանը դիտել ցանկացող այցելուների համար նոր սահմանափակումն ուժի մեջ կմտնի 2026թ. փետրվարի 1-ից։ Եկամուտը կփոխանցվի քաղաքային բյուջե՝ շատրվանի պահպանման և այցելուներին ծառայություններ մատուցելու ծախսերը հոգալու համար», — գրել է գործակալությունը:

Leave a Comment