Իտալիայի մայրաքաղաք Հռոմում զբոսաշրջիկները շուտով ստիպված կլինեն քաղաքի հայտնի Տրևի շատրվանը տեսնելու համար վճարել 2 եվրո արժողությամբ (2.34 դոլար) մուտքի վճար․ գրում է BBC-ն։
Բարոկկո ոճի հուշարձանի համար նախատեսված նոր կանոնն ուժի մեջ կմտնի 2026 թվականի փետրվարի 1-ից։
Մինչդեռ շատրվանի մեջ նետվող մետաղադրամները նվիրաբերվում են բարեգործական նպատակներով, մուտքի համար հավաքագրված վճարները կփոխանցվեն քաղաքային իշխանություններին՝ շատրվանի պահպանման ու խնամքի համար։