Պուտինը տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Փաշինյանին ու Ալիևին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրբ Ծննդյան և Նոր տարվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել օտարերկրյա պետությունների ղեկավարներին՝ ներառյալ Դոնալդ Թրամփին, Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին․ գրում է ria.ru-ն։

Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, Չինաստանի ղեկավար Սի Ծինփինին, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին, Հռոմի պապ Լևոն XIV-ին, Հս․ Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։

 

Leave a Comment