ՀՀ բնակիչների 67%-ն ամանորյա գնումները կատարում է օնլայն, իսկ ամեն 3-րդը հրաժարվել է նվեր տալուց․ Ozon Հայաստանի հետազոտությունը

Հայաստանում ամանորյա ավանդույթները վերափոխվել են․ մինչ բնակիչների յուրաքանչյուր երրորդը (28%) ամբողջությամբ հրաժարվել է նվերներ տալու սովորույթից, մնացած 67%-ի համար օնլայն գնումները դարձել են տոնական սթրեսից խուսափելու հիմնական միջոցը։ Այսպիսի պատկեր է բացահայտել Ozon Հայաստանի նոր հետազոտությունը՝ նվիրված տարվա գլխավոր տոնին։ Տվյալները ցույց են տալիս, որ մարքեթփլեյսները վերածվում են կարևոր օգնականի՝ ոչ թե փոխարինելով ավանդույթները, այլ օգնելով իրականացնել դրանք ժամանակի սղության պայմաններում։

Ամանորը գնալով ավելի ու ավելի շատ օնլայն կազմակերպվող տոն է դառնում։ Երևանից մինչև մարզեր՝ մարքեթփլեյսներն օգնում են լուծել ամանորյա քաոտիկ խնդիրները։ Հայաստանի շատ բնակիչների համար պատվիրված ապրանքը մինչև տուն հասցնելը դարձել է ոչ թե պարզապես այլընտրանք, այլ արդյունավետ լուծում, որը թույլ է տալիս պահպանել կարևոր ավանդույթները՝ խուսափելով սթրեսից և ժամանակի պակասից։

Մեջբերում Ozon Հայաստանի նոր հետազոտությունից․ «Հարցվածների ավելի քան 40%-ը նշել է, որ նվերները պատվիրում է օնլայն հենց այդ պատճառով։ Պատրաստվելու գրաֆիկն էլ է խոսում դրա մասին․ընդամենը 15%-ն է սկսում նախապատրաստվել մեկ ամիս առաջ, 40%-ը՝ երկու-երեք շաբաթ առաջ, իսկ յուրաքանչյուր հինգերորդը գնումները թողնում է դեկտեմբերի վերջին օրերին կամ նույնիսկ տոնից մի քանի օր առաջ»։

Այս ծանրաբեռնված շրջանում մարքեթփլեյսները ստանձնում են անձնական օգնականի դերը։ Հայաստանի բնակիչների 67%-ը նշում է, որ օնլայն հարթակների շնորհիվ խնայում է ժամանակ, ավելի քան կեսն այստեղ գտնում է նվերի գաղափարներ, իսկ շատերի համար դրանք լուծում են նաև այն խնդիրը, երբ անհրաժեշտ ապրանքը տեղում հասանելի չէ։ Թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում համաձայն են մեկ հարցում՝ առանց օնլայն հարթակների այսօր տոնին պատրաստվելը կլիներ զգալիորեն ավելի բարդ։

Կրկին մեջբերում հետազոտությունից․ «Հայաստանցիների գրեթե մեկ երրորդը տանը նվեր չի տալիս, բայց աշխատավայրում խաղում է «Գաղտնի Սանտա»։ Հայաստանում նվերների փոխանակման միասնական սցենար չկա։ Հարցվածների գրեթե 28%-ը նշում է, որ ընդհանրապես նվեր չի տալիս․այս միտումը ավելի հաճախ հանդիպում է 30 տարեկանից բարձր անձանց շրջանում։ Եվս մեկ քառորդը նախընտրում է նվերներ տալ առանց կոնկրետ ամսաթվերի՝ հատկապես տղամարդիկ։ Ամեն չորրորդը սահմանափակվում է երեխաներին նվեր տալով, իսկ տոնական օրերին նվերներ փոխանակելու ավանդույթն առավել տարածված է Երևանում՝ գրեթե կրկնակի ավելի, քան մարզերում»։

Ուշագրավ մեկ այլ դիտարկում․ կանայք համեմատում են գները, տղամարդիկ ընտրում են բրենդը. ինչպե՞ս են ընտրում կատարյալ նվերը։ Մարքեթփլեյսի վերլուծաբանների տվյալներով՝ նվեր ընտրելիս Հայաստանի բնակիչների համար առաջնային են որակն ու կազմը․ այս գործոնը կարևոր է հարցվածների 27%-ի համար, հատկապես Երևանում։ Երկրորդ տեղում գինն է (24%) հատկապես  մարզերում ապրողների համար։ Կարծիքներն ու գնահատականները կարևոր են հարցվածների 20%-ի համար, իսկ բրենդն առավել հաճախ կարևոր է տղամարդկանց համար։

Ընդհանուր մոտեցումը կարելի է բնութագրել որպես բանականության և զգացմունքների համադրություն․ որակը, գինը և կարծիքները կազմում են որոշման հիմքը, իսկ գնումների գործընթացը դառնում է հաճելի փորձառություն։

39%-ը համեմատում է գները, 35%-ը հետևում է զեղչերին, 27%-ը օգտվում է անվճար առաքումից։ Երիտասարդներն ակտիվորեն օգտագործում են պրոմո-կոդեր՝ ցուցադրելով թվային գործիքներին հարմարվելու բարձր մակարդակ։

Հայաստանի բնակիչները հիմնականում չափավոր բյուջե են նախատեսում նվերների համար։ Հարցվածների 33%-ը նախատեսում է ծախսել 4 500-ից մինչև 15 000 դրամ բոլոր նվերների համար, 21%-ը՝ մինչև 25 000 դրամ, իսկ 18%-ը՝ մինչև 50 000 դրամ։ Հետաքրքիր է, որ կանանց 43%-ը մեկ նվերի համար ընդունելի է համարում մինչև 4 500 դրամը, մինչդեռ տղամարդիկ առավել հաճախ նշում են 4 500–15 000 դրամ միջակայքը։ Սա, ամենայն հավանականությամբ, կապված է կանանց՝ ընտանեկան և տոնական կազմակերպչական գործընթացներում ավելի մեծ ներգրավվածության հետ, ինչը պահանջում է բյուջեի ավելի հաշվենկատ բաշխում։

Ozon Հայաստանի վերլուծաբանների գնահատմամբ՝ Հայաստանում ամանորյա պատրաստությունները  մարքեթփլեյսները չեն փոխարինում ավանդույթներին, այլ դառնում են հարմար գործիք, որը օգնում է խնայել ժամանակ, պահպանել ներքին հանգստությունը և տոնին պատրաստվել առանց ավելորդ շտապողականության։

Հետազոտությունն իրականացվել է Ozon Հայաստանի կողմից 2025 թվականի նոյեմբերին։ Հարցմանը մասնակցել է ավելի քան 600 մարդ։

Ozon-ը բազմակատեգորիա մարքեթփլեյս է՝ զարգացած լոգիստիկ ենթակառուցվածքով։ Ընկերությունը գործում է Ղազախստանում, Հայաստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, Ադրբեջանում, Վրաստանում, ինչպես նաև Չինաստանում և Թուրքիայում։ Հարթակում ներկայացված է ավելի քան 370 միլիոն ապրանքային միավոր՝ ավելի քան 20 կատեգորիայում՝ գրքերից և հագուստից մինչև սննդամթերք և առողջապահական ապրանքներ։ Ozon-ի զարգացած լոգիստիկ համակարգի միջոցով 63 միլիոն ակտիվ գնորդներ ստանում են իրենց պատվերները, իսկ ավելի քան 650 հազար ձեռնարկատերեր վաճառում են իրենց ապրանքները Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։

Leave a Comment